ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP)

Today Mr Hovik Abrahamyan, the Prime Minister of the Republic of Armenia made a visit to AM-PG Group Ltd.  The company specializes in the area of security and commercial printing.

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում:

Վարչապետն ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին:

Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ Կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ: Ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում: Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք/մ արտադրողականությամբ` ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել նաև ընկերության կողմից մշակված մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության հետ:

Ընկերության աշխատանքը արժանացել է միջազգային պարգևների` ներառյալ 2014թ և 2015թ՝ Best New Innovation Winner at Excellence in Tax Stamps Awards (Լավագույն Ինովացիոն Լուծում անվանակարգում հաղթող՝ Excellence in Tax Stamps Awards մրցանակաբաշխությանը), ինպես նաև  2015թ՝ Best Design in Tax Stamps Awards (Լավագույն Դիզայն անվանակարգում հաղթող՝ Excellence in Tax Stamps Awards մրցանակաբաշխությանը):

Ընկերությունը հանդիսանում է IHMA, International Hologram Manufacturers Association անդամ և հանդիսանում է UNICRI, United Nations Interregional Crime and Justice Research Institute-ի գործընկեր.

Կառավարության ղեկավարը ողջունել է ձեռնարկության գործունեությունը և կարևորել ծրագրերի շարունակականությունը և ընդլայնումը: