Call Us: +374 10 648229 |

[email protected]

Ծառայություններ

“ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ” ընկերության գրասենյակները և լաբորատորիաները համալրված են կատարելագործված սարքավորումներով, որոնք բացառում են վտանգավոր միջամտությունները աշխատանքային գործընթացին: Արտադրական գործընթացը վերահսկվում է անընդհատ նկարահանող տեսախցիկների միջոցով:
Արտադրության ավտոմատ կազմակերպումը հիմնված է հուսալի համակարգերի վրա:
Հատուկ լաբորատորիաներում իրականացվում են ստուգումներ և փորձարկումներ ծայրահեղ պայմաններում արտադրանքի կյանքի տևողությունը պարզելու համար:
“Էյ-Էմ Փի-Ջի Գրուպը” արժանացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանիչ տպագրության պետական լիցենզիայի:

Նախատպագրական Աշխատանքներ

Նախապատրաստական աշխատանքները պարունակում են բոլոր այն քայլերը, որոնք բերում են տպագրական գործընթացի սկզբին:
Այս աշխատանքների վերջնական գործընթացը տպագրական թիթեղի պատրաստումն է…

Թվային Օֆսեթ

HP Indigo Press-5000 թվային օֆսեթ մեքենան հնարավորություն է ընձեռում տպագրել գովազդային նյութերի լայն տեսականի: Օգտագործվում է հիմնականում քիչ քանակի տպագրության համար (բուկլետներ, այցեքարտեր, համարակալմամբ քարտեր, ֆլայերներ, ամսագրեր, պաստառներ, կատալոգներ, օրացույցներ և այլն)…

Օֆսեթ Տպագրություն

Տպագրության տեսակ, որի դեպքում օգտագործվում է միջանկյալ փոխադրիչ հիմնական կրիչից (օրինակ տպագրական թաղանթ) որևէ այլ նյութի վրա պատկերը փոխանցելու համար…

Ֆլեքսո Տպագրություն

Ֆլեքսոտպագրության մեջ օգտագործվում են էլաստիկ տպագրական թաղանթներ, որոնք տեղադրվում են տարբեր շրջանակի երկարություն ունեցող գլանակների վրա: Տպագրության այս տեսակը օգտագործվում է հիմնականում արտադրական տպագրության մեջ մեծ տպաքանակի համար: Օգտագործվում են ՈՒՄ, սպիրտային և ջրային հիմքով ներկեր…

Նստեցվող Պիտակներ

Ներկայումս նստեցվող պիտակները կիրառվում են ապրանքների փաթեթավորման և պիտակավորման համար: PVT կամ PET ժապավենի –ի վրա հիմնված փաթեթավորման այս տեսակը վերջին տարիներին դարձավ պոպուլյար ` շնորհիվ իր յուրօրինակ հատկությունների…

Կաթնամթերքի Կափարիչներ

Յոգուրտների և կաթնամթերքի կափարիչների արտադրության համար մենք օգտագործում ենք փայլաթիթեղի հետ ջերմային զոդմամբ լաքապատվող կափարիչները…

Պաշտպանիչ Տպագրություն

Տեխնոլոգիապես պաշտպանված տպագրություն, որի ժամանակ օգտագործվում են հատուկ համակարգչային ծրագրեր, հատուկ ներկեր և նյութեր…

Խորը Տպագրություն

Խորը տպագրության տեսակ է, որի դեպքում տպագրվող պատկերը տպագրական թաղանթի վրա կազմված է փոքրիկ խորացումներից…

Ինտագլիո Տպագրություն

Ինտագլիո տպագրությունը իրականացվում է տպագրական թիթեղի մակերեսի խորացումների մեջ առկա ներկի միջոցով: Տպագրական թիթեղը կարող է պատրաստված լինել պղնձից, ցինկից, ալյումինից, մագնեզիումից, պլաստիկից և նույնիսկ հատուկ ծածկույթով թղթից…

Դաջվածք և Ուռուցիկ Դաջվածք

Հետտպագրական գործընթաց է:
Իրականացվում է դաջվածքի համար նախատեսված ավտոմատ պրեսսի օգնությամբ…

Հետտպագրական Աշխատանքներ

Ձևավոր կտրում
Հետտպագրական աշխատանք` կապված տպագրված նյութերի վերջնական ձևավոր կտրման հետ: Իրականացվում է հատուկ կտրող սարքավորումների միջոցով հիմնականում տուփերի, պիտակների կամ այլ ձևավոր կտրվածք պահանջող նյութերի պատրաստման համար…