Ֆլեքսոտպագրության մեջ օգտագործվում են էլաստիկ տպագրական թաղանթներ, որոնք տեղադրվում են տարբեր շրջանակի երկարություն ունեցող գլանակների վրա:
Տպագրության այս տեսակը օգտագործվում է հիմնականում արտադրական տպագրության մեջ, մեծ տպաքանակի համար: Օգտագործվում են ՈՒՄ, սպիրտային և ջրային հիմքերով ներկեր:
- Գունային հնարավորություն` 10 գույն
- Թղթի առավելագույն լայնքը` 1320 մմ
- Միաժամանակյա երկկողմանի տպագրություն
- Տպագրություն, դաջվածք, կտրում և թափոնի հեռացում միաժամանակ