Ինտագլիո տպագրությունը իրականացվում է տպագրական թիթեղի մակերեսի խորացումների մեջ առկա ներկի միջոցով: Տպագրական թիթեղը կարող է պատրաստված լինել պղնձից, ցինկից, ալյումինից, մագնեզիումից, պլաստիկից և նույնիսկ հատուկ ծածկույթով թղթից, որի մեջ էլ փորագրվում է այն, ինչ պետք է տպագրվի: Ինտագլիո տպագրությունը պահանջում է համապատասխան ճնշում թղթի վրա նշված տպագրական թիթեղների միջոցով ուռուցիկ պատկերը ստանալու համար: Կարելի է ասել, որ ինտագլիո տպագրությունը ամենաբազմակողմանին է, քանի որ տարբեր հնարների միջոցով թույլ է տալիս ստանալ էֆեկտների լայն ընտրանի: Այս տպագրության ռելիեֆային էֆեկտը հանդիսանում է լրացուցիչ պաշտպանություն արժեթղթերի և պաշտպանված այլ փաստաթղթերի տպագրության մեջ: