Call Us: +374 10 648229 |

[email protected]

Թվային Օֆսեթ

HP Indigo Press-5000 թվային օֆսեթ մեքենան հնարավորություն է ընձեռում տպագրել գովազդային նյութերի լայն տեսականի: Օգտագործվում է հիմնականում քիչ քանակի տպագրության համար (բուկլետներ, այցեքարտեր, համարակալմամբ քարտեր, ֆլայերներ, ամսագրեր, պաստառներ, կատալոգներ, օրացույցներ և այլն): Ի տարբերություն ավանդական օֆսեթ տպագրության` թվային օֆսեթ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս տպագրել` սկսած մեկ օրինակից, տպագրության ընթացքում կատարել համարակալում կամ անհատականացում (օրինակ` հրավերների անվանական տպագրություն` առանց տպագրական աշխատանքի ընդհատման): Թվային օֆսեթ մեքենայի օգնությամբ տպագրված նյութերի որակը նման է ավանդական օֆսեթ եղանակով տպագրված նյութերի որակին:
Այս ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս խուսափել տպագրական թաղանթների պատրաստումից, ինչը զգալի ազդում է ժամանակի խնայողության վրա, ուստի կարելի է ասել, որ HP Indigo Press-5000 թվային օֆսեթ մեքենան չափազանց արագագործ է, ինչը համահունչ է արդի աշխարհի խիստ պահանջներին: